Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց ահաբեկիչները փետրվարի 27-ին Սիրիայի զորքերի դիրքերի վրա խոշոր հարձակում կատարելու փորձ են ձեռնարկել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«2020 թվականի փետրվարի 27-ին Իդլիբի ապաէսկալացիայի գոտում գտնվող «Հայյաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման կազմավորումները լայն ճակատով խոշորամասշտաբ հարձակողական գործողություն անցկացնելու փորձ են ձեռնարկել սիրիական կառավարական զորքերի դիրքերին վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը (ՊԿՀԿ) մշտական կապի մեջ է Իդլիբի թորքական համակարգող կենտրոնի հետ՝ անվտանգության ցանկացած սպառնալիք բացառելու նպատակով:

«Անցած օրվա ընթացքում ռուսական ՊԿՀԿ ներկայացուցիչները թուրք գործընկերներին հարցում են արել եւ հաստատել Թուրքիայի Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների տեղադրության կոորդինատները, որոնք գտնվում են ահաբեկիչների մարտական գործողությունների շրջանի մերձակայքում»,- հավելվում է հաղորդագրության մեջ: