Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 27-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Երզնկյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել եւ գտնվում է երթեւեկելի գոտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Kia Sportage» ավտոմեքենան (վարորդ` Աշոտ Վ.) վրաերթի է ենթարկել Ալբերտ Գ.-ին (ծնված 1959 թ.):

Փրկարարները Ալբերտ Գ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: