Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 27-ին, ժամը 22:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ոստիկանության մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել՝ 22:36-ին:

Ռուսթավի փողոցի թիվ 2 շենքի բակում կայանած «Seat» մակնիշի ավտոմեքենայի սրահը մասամբ այրվել է: