Հայաստանի կառավարությունն առաջարկում է հաստատել «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» Համաձայնագրի վավերացման մասին ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Այս մասին փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովում  պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Այս համաձայնագիրը, ինչպես նշեց Մարտիրոսյանը, ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին:

Խորհրդարանականները կարճ քննարկումից եւ մի շարք հարցերի հետո դրական եզրակացություն տվեցին օրենսդրական այս նախաձեռնությանը: