Պլանային միջոցառումներ է, ամեն տարի դա կատարվում է, այս տարի մի քանի անգամ եւս լինելու է, որեւիցե անհանգստանալու պատճառ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով կազմակերպվող զորահավաքներին:

«Զորահավաքային պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ են, որ տարբեր մակարդակներով լինելու են: Կառավարության համապատասխան որոշումը արդեն կա: Նախորդ տարի էլ է եղել, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը արել ենք:

Դա սահմանային լարվածության հետ կապելը պարզապես միամտություն է»,-ասաց նա: