Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են լուրջ ֆինանսական կախվածության մեջ գտնվել կենտրոնական իշխանություններից: Այս մասին ՏԻՄ իրավիճակի եւ ապակենտրոնացման մասին ամենամյա զեկույցի շնորհանդեսի շրջանակում հայտարարեց Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ Էմիլ Երիցյանը:

Նա պարզաբանեց, որ տեղական հարկերի միայն 2 տոկոսն է մնում համայնքներում, այն դեպքում, երբ ֆինանսների 98 տոկոսը՝ կենտրոնում:

«Ինչ վերաբերում է Հայաստանում գրեթե բոլոր 502 համայնքներին, կարեւոր է հասկանալ, որ նման ֆինանսական կախվածության պայմաններում ՏԻՄ ինքնուրույնության մասին խոսելն անհնար է»,- նկատեց Երիցյանը:

«Կարեւոր է ՏԻՄ ընտրություններին համամասնական ընտրական համակարգի ներդրումը»,- հավելեց փորձագետը: