Սիրիայի Իդլիբում սիրիական կառավարական զորքերի ավիահարվածների հետեւանքով սպանված 33 թուրք զինվորականի լուրից հետո թուրքական իշխանությունները որոշել են բացել գաղթականների համար դեպի Եվրոպա սահմանները։

Թուրքական TRT–ի տեսանյութում տեսնում ենք, որ հարյուրավոր գաղթականները անտառներով, դաշտերով շարժվում են Հունաստանի ու Բուլղարիայի հետ սահմաններ։

Թուրքիան իր այս քայլը բացատրում է Սիրիայում Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի անտարբերությամբ։