Վատիկանի պաշտոնյաները մտադիր են արհեստական ինտելեկտի օգտագործման էթիկական սկզբունքներ ներկայացնել Microsoft Corp-ի եւ International Business Machines Corp-ի աջակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

ԱԻ էթիկայի Հռոմի կոչը ենթադրում է, որ տեխնոլոգիան պետք է հարգի գաղտնիությունը, աշխատի հուսալի եւ առանց կողմնակալության, հաշվի առնի «բոլոր մարդկանց կարիքները» եւ գործի թափանցիկ:

IBM փոխնախագահ Ջոն Քելիի խոսքով՝ Վատիկանի նախաձեռնությունն առաջացել ելնելով այն մտավախություններից, որնոց մասին մեկ տարի առաջ խոսել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ նշելով ԱԻ-ի ազդեցություն հանրության վրա:

«Գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք ԱԻ-ն հասանելի կլինի յուրաքանչյուրին, թե՞ կնպաստի աղքատների եւ հարուստների հետագա տարանջատմանը»,- նշել է Քելին:

Վատիկանի պաշտոնյաները նաեւ մտահոգված են, որ ԱԻ-ն կկրճատի աշխատատեղերը: