2019 թվականի Երեւանի բյուջեի կատարողականի հաշվետվությունը աննախադեպ վատ ցուցանիշներ է գրանցել: Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով` նախորդ տարվա համար նախատեսված ծախսերը եւ մի շարք մրցույթներ չեն իրականացվել: «2019-ին բյուջեի կատարողականի մակարդակը ցածր է, քան 2018-ին` հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ տարի անցումային շրջան էր»,- նշեց նա: