Պաշտոնանկությունները հետեւություններից ընդամենը մեկն էր, շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում։ Այս մասին այսօր ՝ փետրվարի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում մահվան դեպքերին եւ պաշտոնանկություններին։

Նրա խոսքով՝ այդ դեպքերը արձանագրել են, որպես թերություն եւ այսօր աշխատելու շատ տեղ ունեն. «Դրանք, որեւէ ձեւով ներելի չեն, բայց խնդրում եմ նաեւ հաշվի առնել, որ մենք գործ ունենք կենդանի մարդկանց, որեւիցե մի արտահայտություն կամ մի դեպք ոչ ճիշտ մեկնաբանելը, թեկուզ հետագայում պարզվի, որ մենք ճիշտ չենք մեկնաբանել հնարավոր է ճակատագրեր խեղի»։

Հարցին, թե որտե՞ղ է եղել թերությունը, որ 10–ից ավելի զոհոր ենք ունեցել, Բալայանը պատասխանեց. «Ասում եք 13 զոհ, ես չեմ գտնում որ բոլորը զոհված են, որովհետեւ ի պաշտոնե ինձ հասած տվյալներով մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր։ Գոյություն ունի համապատասխան իրավակարգավորումներ ամեն մի մահվան դեպքով, ես արձանագրում եմ մահվան դեպքեր, որ բոլորի համար կիրառելի լինի։ Մահվան դեպքերի հետ կապված հետեւությունները բազմաթիվ են, դրանցից մեկը պաշտոնանկություններն էին եւ այդ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնյաների կողմից նրանց ծառայությունները գնահատվել են անբավարար։ Պետք է ավելի խիստ լինել, կանոնակարգային հարաբերություններին պետք է խիստ հետեւել, եթե ասենք իրավակարգավորումները չկան, սուտ կլինի, խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է։ Կարծում եմ քննությունով պետք է պարզվի պաշտոնանակ եղած մարդիկ ուղիղ կապ ունեն, թե՞ ոչ»։

Հարցին, բանակում կշարուակվե՞ն պաշտոնանկությունները, կադրային փոփոխությունները, Բալայանը պատասխանեց. «Իմ իրավասությունների մեջ չի մտնում այդ մակարդակի պաշտոնանկությունների մասին որոշում կայացնելու։ գոյություն ունի պաշտպանության նախարար, գոյություն ունեն վարչապետ եւ նախագահ եւ դա նրանց իրավասությունների ներքո է, կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ»։