Սիրիայի Իդլիբում թուրքական ուժերի ծանր ու արյունալի կորուստից հետո Ստամբուլի կենտրոնում գտնվող ՌԴ–ի հյուպատոսության առջեւ բողոքի ակցիա է տեղի ունենում։

Մասնակիցները հակառուսական լոզունգներ են հնչեցնում։ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՌԴ–ի հյուպատոսության անվտանգության համար։

Նշենք, որ Սիրիայի Իդլիբում սիրիական կառավարական զորքերի ավիահարվածների հետեւանքով սպանվել է 33 թուրք զինվորական։