Սխալ է ասել, որ բանակում զինվորների մահվան 13 դեպքը դժբախտ պատահար է եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` մեկնաբանելով զինծառայողների մահվան դեպքերի աճի հետ կապված բանակում տեղի ունեցած վերջին պաշտոնանկությունները:

Փոխնախարարի հավաստմամբ, իր ստացած տեղեկատվությունների համաձայն` նրանցից ոմանց մահվան պատճառ է եղել հիվանդությունը, այլ ոչ թե դժբախտ պատահարը, եւ որ դա անհրաժեշտ է հստակ տարբերակել:

«Յուրաքանչյուր մահվան համար համապատասխան ձեւակերպում կա: Ինչպես ես արդեն նշեցի, զինվորականների մահվան հետ կապված հետեւությունները բազմաթիվ են: Դրանցից մեկը պաշտոնանկություններն են»,- ասաց Բալայանը` հավելելով, որ որոշ պաշտոնյաների ծառայությունն անբավարար է գնահատվել: