Պենտագոնը ցանկանում է մեծացնել իր արբանյակների հասանելիությունը տասնյակ հազարավոր կիլոմետրերով դեպի Լուսին: Դրա համար Պաշտպանության նախարարությունը բարձր տեխնոլոգիական միջուկային շարժիչ է մշակում: Զինվորականների նպատակն է չինացիներին առաջ արբանյակները տեղադրել լուսնի մոտակայքում, հայտնում է Hightech +-ը՝ վկայակոչելով Daily Beast-ը: Միջուկային սարքը պետք է թույլ տա նրանց ազատ տեղաշարժվել Երկրի եւ Լուսնի միջև ընկած տարածքում:

ԱՄՆ Կոնգրեսն ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային ուսումնասիրությունների վարչության 2021 թվականի բյուջեում եւս 21 միլիոն դոլար է նախատեսել DRACO ծրագրի համար: Այն փորձառու միջուկային շարժիչ է Լուսնի մոտակայքում գործողությունների համար: Այս տարի դրա զարգացման համար արդեն 10 միլիոն դոլար է հատկացվել: Գումարը կօգտագործեն ԱՄՆ ռազմաօդային ուժերը:

Ըստ էության, խոսքն ուրանից պատրաստված փոքր ռեակտորի մասին է: Այն տաքացնում է վառելիքը, օրինակ` ջրածինը, ինչը թույլ է տալիս արբանյակները հասցնել ցանկալի ուղեծիր: Միջուկային շարժիչը նախատեսված չէ Երկրից թռիչքի համար. այն անհրաժեշտ է տիեզերքում երկար հեռավորությունների վրա թռիչքների համար: