ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է երրորդ երկրներին սպառազինության վաճառքի՝ Հայաստանի համար նուրբ հարցը:

«Այնուամենայնիվ, ես այդ Կազմակերպության բարձրագույն պետական անձ եմ, եւ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, կարող եմ ասել, որ ՀԱՊԿ շրջանակում առկա ռազմատեխնիկական համաձայնագրով որեւէ զենք չի մատակարարվում թշնամական քաղաքականություն վարող երրորդ երկրներին: Դա բացառված է: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, այդ թվում Ադրբեջանի հետ, եկեք բացահայտ խոսենք, ճիշտ չի լինի որպես միջազգային պաշտոնյա մեկնաբանել երկկողմ հարաբերությունները: Սակայն եւս մեկ անգամ նշեմ՝ դա չի արվում ՀԱՊԿ համաձայնագրի կամ ՀԱՊԿ ձեւաչափի շրջանակում, դա առաջին հերթին: Երկրորդ հերթին, որքանով ես տեղյակ եմ, դա չի խախտում ՀԱՊԿ, ինչպես նաեւ միջազգային ձեւաչափով պետությունների պարտավորությունները»,- հայտարարել է Զասը: