ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը Իդլիբում անհապաղ ապաէսկալացիայի կոչ է արել այն բանից հետո, երբ Իդլիբում 30 թուրք զինվորական է մահացել: 

«Իդլիբի շուրջ շարունակվող էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի»,- գրել է նա Twitter-ում:

«Գոյություն ունի միջազգային ռազմական առճակատման ռիսկ: Դա նաեւ կարող է մարդասիրական անտանելի տառապանքների հանգեցնել եւ վտանգի ենթարկել խաղաղ բնակիչներին: ԵՄ-ն անհապաղ ապաէսկալացիայի կոչ է անում եւ ցավում է մարդկանց մահվան համար: ԵՄ-ն դիտարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները իր անվտանգության շահերը պաշտպանելու համար»,- հավելել է նա:

Բորելը նշել է, որ ԵՄ-ն «կապ է պահպանում համապատասխան գործող անձանց հետ»: