Համաձայնության կարելի է հասնել ցանկացած հարցի շուրջ: Երեւանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով կազմակերպության երկրների կոնսենսուսի վերաբերյալ հարցին, այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները տարբեր են: Դուք ինքներդ տեսնում` տարբեր տարածաշրջանների երկրներ, որոնք ինքնուրույն քաղաքականություն են վարում: Եվ սա լավ է: Մեր խնդիրն, իհարկե, մեր տարածաշրջանի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր հարցերի շուրջ համաձայնության գալու հնարավորություններ գտնել է: Եվ ես վստահ եմ, որ, անհրաժեշտության դեպքում, դա կստացվի: Քանի որ բոլորը շատ պատասխանատու վերաբերմունք ունեն բոլոր պետություններում անվտանգության ապահովման հարցում: Հավատացեք ինձ, դա այդպես է: Եւ պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները այս հարցերն առաջին տեղում են դնում` գիտակցելով, որ առանց անվտանգության խոսել երկրի զարգացման, երկրի բարեկեցության մասին հնարավոր չէ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Համաձայնության կարելի գալ ցանկացած հարցի շուրջ: Ահա մի լավ օրինակ: Խնդիրներ կային, կային տարբեր մոտեցումներ եւ տարբեր գնահատականներ: Բոլոր երկրները հնարավություն գտան վերացնել չլուծված խնդիրները եւ կոնսենսուսի հասնել»,- եզրափակեց Ստանիսլավ Զասը: