Ռուսաստանի Դաշնության քաղաքացու առողջական վիճակը, որի մոտ Ադրբեջանում կորոնավիրուսի վարակ էր ախտորոշվել, կայուն է: Նա գտնվում է հատուկ ռեժիմի վարակիչ բաժանմունքում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը հայտնել էր, որ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածը ՌԴ քաղաքացի է, որը երկիր էր ժամանել Իրանով:

«Նա տեղափոխվել է հատուկ ռեժիմի վարակիչ բաժանմունք: ՌԴ քաղաքացու` կորոնավիրուսով վարակված լինելը հաստատվել է թեստով, այժմ պացիենտի վիճակը կայուն է: Վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում, այդ թվում, աշխատանքներ են տարվում այն անձանց հայտնաբերման ուղղությամբ, ում հետ հիվանդը շփում է ունեցել»,- հայտնել են շտաբում: