Հանրապետության շրջանների մեծ մասում շաբաթ երեկոյան եւ կիրակի տեղումներ են սպասվում, լեռներում` ձյան տեսքով, նախալեռներում` թաց ձյան, հովիտներում` անձրեւի: Քամին հարավարևմտյան է` 3-8 մ/վ արագությամբ: Փետրվարի 29-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով: Ինչպես NEWS.am-ը տեղեկացել է «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում շաբաթ երեկոյան եւ կիրակի սպասվում են անձրեւներ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3 +5, վաղը ցերեկը` +12 +14:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում  գիշերը` -0-3, ցերեկը` +4 +8,

Կոտայքի լեռներում գիշերը` 0-3, ցերեկը` +4 +8,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +1 +3, ցերեկը` +9 +11,

Սեւանա լճի ավազանում գիշերը` 0-3, ցերեկը` +4 +8,

Լոռիում գիշերը` +2 +6, ցերեկը` +12 +16,

Տավուշում գիշերը` +4 +9, ցերեկը` +15 +19,

Արագածոտնի լեռներում գիշերը` 0-3, ցերեկը` +4 +8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +2 +4, ցերեկը` +11 +13,

Արարատուն գիշերը` +3 +5, ցերեկը` +12 +15,

Արմավիրում գիշերը` +3 +5, ցերեկը` +12 +15,

Վայոց ձորի լեռներում գիշերը` 0 -3, ցերեկը` +4 +8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +3 +5, ցերեկը` +12 +15,

Սյունիքի հովիտներում գիշերը` +4 +9, ցերեկը` +15 +20,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +2 +7, ցերեկը` +12 +17,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +5 +8, ցերեկը` +12 +17 (հովիտներում գիշերը` +6 +10, ցերեկը` +15 +20):