Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնապես չի հայտնել իր` փախստականների նկատմամբ քաղաքականության մեջ փոփոխությունների մասին` հավելելով, որ ակնկալում է, որ Անկարան կկատարի դեպի Եվրամիություն միգրանտների հոսքի վերահսկման իր պարտավորությունները:

Անկարան խոստացել է դադարեցնել անկանոն միգրացիոն հոսքերը Թուրքիայից դեպի ԵՄ եւ բարելավել Թուրքիայում փախստականների ընդունելության պայմանները` ԵՄ-ի աջակցության դիմաց: «Ես կցանկանայի շեշտել, որ թուրքական կողմից պաշտոնական հայտարարություններ չեն եղել` ապաստան հայցողների, փախստականների կամ միգրանտների հարցում իրենց քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն կատարելու վերաբերյալ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԵԽ ներկայացուցիչը:

«Այսպիսով, մեր տեսանկյունից, ԵՄ-Թուրքիա հայտարարությունը դեռ ուժի մեջ է, եւ մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի այս հայտարարությունից բխող պարտավորությունները: Թուրքական իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ պաշտոնական քաղաքականության մեջ փոփոխություններ չկան... մենք ակնկալում ենք, որ դա այդպես կշարունակի մնալ»:

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել էր, որ Անկարայի իշխանությունները որոշել են չխոչընդոտել փախստականների մուտքը ԵՄ: Ըստ թուրքական ԶԼՄ-ների տվյալների՝ հարյուրավոր միգրանտներ ուղեւորվում են դեպի Թուրքիայի` Հունաստան եւ Բուլղարիա հետ սահման՝ Եվրոպա հասնելու հույսով: