Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում ջարդերի անմեղ զոհերին:

«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում ջարդերի անմեղ զոհերին: Ադրբեջանը 32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին պատասխանեց հայերի դեմ զանգվածային բռնությամբ եւ ջարդերով: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում՝ նման հանցագործությունը կանխելու հաստատուն հանձնառությամբ»,- Twitter–ում գրել է նա:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու մասին միջնորդելու որոշումից մի քանի օր անց, Բաքվից 25 կմ հեռավորությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայկական բնակչության զանգվածային ջարդեր: