ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին եւ Սիրիային կոչ է արել «դադարեցնել Իդլիբում հարձակումը», հաղորդում է Reuters-ը:

«Մենք Ռուսաստանին եւ Սիրիային կոչ ենք անում դադարեցնել հարձակումները, օդային հարվածները: Ռուսաստանին եւ Սիրիային կոչ ենք անում նաեւ պահպանել միջազգային իրավունքն ու Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ՄԱԿ-ի պայմանները»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «այդ վտանգավոր իրավիճակի» ապաէսկալացիայի կոչ է արել: «Մենք վճռականորեն կոչ ենք անում անհապաղ պահպանել 2018 թվականին ձեռքբերված հրադադարի ռեժիմը՝ խուսափելու համար տարածաշրջանում մարդասիրական իրավիճակի վաթարացումը»,- ասել է Ստոլտենբերգը, հաղորդում է AP-ը:

Թուրքիայի 28 դաշնակիցներ եւս ցավակցություն են հայտնել՝ Իդլիբում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ: