Chipset նորոգման կենտրոն ինը տարի  իրականացնում է տարբեր բրենդերի սպասարկում, հանդիսանում է Apple-ի լիազորված միակ սերվիս կենտրոնը Հայաստանում: Apple-ը կենտրոնին  ապահովում է գործարանային պահեստամասերով, ինչը, թերեւս ենթադրում է ցանկացած գաջեթի նորոգման բարձր որակ: «Մինչեւ նորոգումը, նաեւ  դրանից հետո՝ տեխնիկան տեստավորվում է, այն վստահությամբ, որ վերադարձվող տեխնիկայի մեջ նոր խնդիրներ գոյություն չունեն», -նշում է Սուրեն Պարակեսիկովը: Նա կենտրոնի գլխավոր ինժեներն է, բացման օրից այստեղ է աշխատում, բազմաթիվ որակավորումներ ունի, մասնագիտացել է Apple ապրանքանիշի տեխնիկայի մեջ: 

Ի դեպ, այստեղ բոլոր ինժեներներն ամեն տարի վերապատրաստվում են, գործընթացն օնլայն է կատարվում, համապատասխան որակավորումը եւ տեստը հանձնելուց հետո  միայն Apple-ը թույլ է տալիս աշխատանքը շարունակել սպասարկման կենտրոնում:  Նորեկների առջեվ եւս խիստ են դրված պայմանները, անկախ ունեցած որակավորումից, մասնագետը աշխատանքի անցնելուց առաջ հատուկ դասընթացների է մասնակցում, քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում միայն իրավունք ստանում  նորոգել  բրենդի սարքերը: Սուրենը եւս, անկախ իր բազմամյա փորձից, ամեն տարի հանձնում է տեստեր, որն, իր խոսքով նպաստում է մասնագիտական աճին: 

«Հաճախորդը միանշանակ կարող է վստահ լինել, որ իր անսարք տեխնիկան գտնվում է ապահով ձեռքերում,  ինչն, իհարկե, չի վերաբերում այն բազմաթիվ  մասնավոր նորոգման կետերին, որոնք անհայտ ծագման պահեստամասերով են աշխատում,  հաճախ ավելի վնասելով սարքը»,- ասում է Սուրենը, նշելով, որ քիչ չեն դեպքերը, երբ  պահեստամասերը ոչ միայն ցածրորակ են , այլ նաեւ մեկ անգամ վերականգնված, նորոգված, իսկ պաշտոնական սերվիս կենտրոնում  նման երեւույթ բացառում է:

Այստեղ բոլոր պահեստամասերը տրամադրում է արտադրողը, ինչը  դրական է ազդում արված աշխատանքի որակի վրա, հետագայում ծագող խնդիրներն էլ  լինում են մինիմալ: Հարկ է նշել, որ ոչ լիազորված սպասարկման կենտրոններից օգտվելու դեպքում հաճախորդը կարող է զրկվել իր  երաշխիքային սպասարկումից: Այդ ամենից խուսափելու համար Սուրենը խորհուրդ է տալիս օգտվել բացառապես լիազորված սպասարկման կենտրոններից, սարքերը գնել միայն ապրանքանիշի պաշտոնական խանութ սրահներից: Մասնավոր նորոգման կենտրոններում գուցե սպասարկումը զգալիորեն մատչելի է,  սակայն, մասնագետները հավատացնում են, որ հետագա խնդիրները անխուսափելի են: 

Ի դեպ, Սուրենը  եւս Apple-ի սիրահար է, առաջին հերթին նշում է օգտագործման մատչելիությունը, մենյուն պարզ ու հասկանալի է , օգտագործման հետ ոչ մի բարդություններ չեն ծագում, թեեւ խնամքով է օգտագործում հեռախոսը, այլ նաեւ երբեւէ խափանումներ չեն եղել:

Այստեղ ոչ պակաս  կարեւորվում է նաեւ  խորհրդատուների աշխատանքը: Սկզբում անձնակազմը դիմավորում է հաճախորդին, զրուցում, հասկանում  խնդիրը, ապա խոտանված տեխնիկան անցնում է նախնական զննում,  գրանցվում համակարգում, ախտորոշումից հետո համաձայնեցվում է ժամկետը եվ արժեքը, պատրաստ  սարքավորումը վերադարձվում է  սարքին վիճակում՝  տրամադրելով մեկ ամիս  երաշխիք  փոխարինված պահեստամասերի համար: Հաճախորդների հետ աշխատանքը լարված, միաժամանակ հաճելի է. նշում է Անին, մտովի վերհիշում  զավեշտալի, հետաքրքիր դեպքեր, օրինակ՝ երբ գաջեթի կամ հեռախոսի վնասված էկրանը հաճախորդները փորձում են ներկայացնել իբրեւ տեխնիկայի գործարանային դեֆեկտ, հաճախ է պատահում, երբ նորոգման են բերում ջրից վնասված սարքեր: Նման դեպքեր արդեն քիչ է պատահում  Apple-ի արտադրանքի հետ: Ընկերությունը լուծել է այս հարցը, նոր մոդելի հեռախոսները զգալի   ջրադիմացկուն են, ինչն այսօր  շատերին է հրապուրում:

Iphone հեռախոսների ջրադիմացկունությունը գրավել է նաեվ կենտրոնի խորհրդատուներից ՝Արեգնազին, նա եւս  Iphone-ի մեծ սիրահար է: Մյուս հեռախոսների համեմատ բոլոր ֆունկցիաները պարզեցված են Iphone-ի ցանկացած մոդելում, ասում է աշխատակցուհին:  Արեգնազի ծանոթությունը Iphone-ի հետ եղել է տարիներ առաջ, երբ ձեռք է բերել 4-րդ սերնդի մոդելը: Որոշել է անդավաճան մնալ Iphone ապրանքանիշի հեռախոսներին այն դեպքից հետո, երբ հեռախոսը պատահաբար ընկել է չորրորդ հարկից ու չի վնասվել: Մինչ օրս հեռախոսն աշխատում է: Արեգնազն ասում է, իբրեվ տեխնիկայի սպասարկման աշխատակից, նրան հաճախ են դիմում խորհրդի համար: Այդ դեպքից հետո, շատերին է վստահորեն  խորհուրդ տալիս  ձեռք բերել միայն Apple ընկերության տեխնիկա,  այնուամենայնիվ, հաստատում է  Apple-ն այսօր մեծ մասսայականություն է վայելում մեր հանրության, հատկապես հայ երիտասարդների շրջանում: Apple ապրանքանիշն իր սարքերով համաշխարհային, մասնավորապես  հայաստանյան շուկայում առաջատար դիրքերում է: 

Ձեռք բերված  Apple ապրանքանիշի տեխնիկան անմիջապես  պաշտոնական ներկայացուցչից է գնված թե ոչ, մասնագետները խորհուրդ են տալիս http://isupport.am կայքից: Այն բաց է յուրաքանչյուրի համար, պարզապես պետք է մուտքագրել սարքի սերիական համարը: Ի դեպ, միայն MOBILE CENTRE ART, ZIGZAG, ISTORE, VEGA, UCOM, MTS ARMENIA, VEON ARMENIA խանութ սրահներից կարելի է ձեռք բերել  Apple ընկերության պաշտոնական տեխնիկա: