Հաստիքային զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու և անձնակազմի գիտելիքները ստուգելու նպատակով այսօր՝ փետրվարի 27-ին, 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և դիպուկ կրակով խոցել կրակադաշտի բոլոր թիրախները: