ՀԱԷԿ-ում ահռելի ծավալով աշխատանքներ են անցկացվել, նման ծավալով աշխատանքներ աշխատող ռեակտորում դեռ չեն անցկացվել: Այս մասին այսօր «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

Նրա խոսքով՝ ռեակտորային սարքավորումների հետազոտման աշխատանքներ են անցկացվել: «Հետազոտվել է մոտ 5000 միավոր սարքավորում: Դա 3 տարի շարունակված գիտահետազոտական աշխատանքների համալիր է: Աշխատանքներին ներգրավվել է մոտ 20 կազմակերպություն»,- ասաց Սվիրիդենկոն: Նա նշեց, որ աշխատանքների արդյունքներով եզրակացություն է արվել, որ սարքավորումները կարելի է շահագործել մինչեւ 2026 թվականը: Խոսելով էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների մասին՝ Սվիրիդենկոն նշեց, որ տուրբինների սարքավորումը չափվել է գրեթե 80 տոկոսով: «Այդ արդիականացման հաշվին արտադրողականությունը կմեծանա 15 տոկոսով»,- հավելեց նա: