Սոցիալիզմն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան նոր կորոնավիրուսը: Ուրբաթ այդ կարծիքն է արտահայտել Ապիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Կադլոուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վիրուսը չի կործանի Ամերիկայի տնտեսությունը: Ի՞նչն է կործանում կամ կարող է կործանել ամերիկյան տնտեսությունը. դա սոցիալիզմն է»,-ասել է նա:

Կադլոուի հայտարարությունը հնչել է այն ֆոնին, որ նախընտրական արշավում նախագահի պաշտոնի համար պայքարող դեմոկրատներից սկսել է ներկայանալ Վերմոնթ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը, որը համարում է ինքն իրեն «դեմոկրատական սոցիալիստ»: Դրա նախորդ օրը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն իր ելույթի ժամանակ նույնպես քննադատել էր սոցիալիզմը: