Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 28-ին, ժամը 18:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Քուչակ թաղամասի թիվ 47 շենքի մոտակայքում այրվում է տնակ-խորդանոց:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:21-ին, մարվել՝ 19:46-ին: Այրվել են խորդանոցի (մոտ 21 քմ) փայտե երեսպատումը եւ առաստաղը (մոտ 70 քմ), 2 բազմոց, 2 բազկաթոռ, 3 կգ-ոց գազի բալոն, 1 հեռուստացույց, 3 քաղաքային հեռախոս, 1 սեղան եւ 1 օդորակիչ: