Փետրվարի 29-ին, ժամը 07:35-ին Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են եւ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ Փետրվարի 28-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտակա սարերի բարձրադիր հատվածում այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ:

Ժամը 20:00-ի դրությամբ տարածքի դժվարանցանելիության եւ մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

Անտառտնտեսության աշխատակիցների եւ գյուղապետարանի կողմից սահմանվել է հերթապահություն: Այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ դեպի բնակավայրեր եւ անտառ տարածվելու վտանգ չկա։