Փարիզում Լիոնի կայարանում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 71-ի, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 30 մարդ է ձերբակալվել, կազմվել է իրավակարգը խախտելու մասին 54 արձանագրություն:

Երեկ երեկայոն Բերսի փողոցում, որտեղ գտնվում է կայարանը, անկարգություններ են սկսվել: Ոստիկանությունը միջամտել է: Տեղեկություններ են հաղորդվել նաեւ կայարանում հրդեհի մասին, որից հետո մարդկանց տարհանել են:

Parisien թերթի հաղորդմամբ՝ ցուցարարները հավաքվել են AccorHotel Arena համերգասրահի մոտ, որտեղ պետք է ելույթ ունենար կոնգոլեզական երգչուհի Ֆալլի Իպուպան: Կոնգոլեզական սփյուռքի ակտիվիստները երգչուհուն մեղադրել են Կոնգոյի հանրապետության նախագահ Ֆելիքս Չիսեկեդի, ինչպես նաեւ նրա նախորդ Ժոզեֆ Կաբիլայի հետ սերտ կապերի մեջ: