Վայոց Ձորի մարզ Վայք քաղաքի բնակչուհու Հայարփի Տոնոյանի 3-ամյա  որդին` Նարեկը,  չի քայլում: NEWS.am-ի հետ զրույցում մայրը պատմեց, որ մեկ տարի առաջ երեխային 17 ժամ վիրահատել են եւ հեռացրել աջակողմյան թոքը, դեղորայքային բուժում է ստացել, իսկ հիմա ֆիզիոթերապիայի  կարիք ունի:

«Երեխան չի քայլում, թոքի վիրահատության  ժամանակ ստոծանին են վնասել, վերականգնողական ֆիզիոթերապիայի եմ հիմա տանում Եղեգնաձորում, որը  վճարովի է: Ես ասեցի, որ ամուսինս  զինծառայող է, ասեցին, որ դա կապ չունի, դա պետական մուծում է: Հիմա ամեն մի սեանսի համար, որը տեւում է կես ժամ, 2000 դրամ վճարում եմ անում: Նախարարություն էլ եմ դիմել, սակայն ինձ պատասխանել են, որ մերսում եւ ֆիզիոթերապիա ծառայությունները վճարովի են եւ դիմեմ բարեգործական կազմակերխպությունների: Ես դիմեցի նաեւ վարչապետի անձնակազմին, ասացին, որ մեր հարցը քննարկվում է եւ մարզպետարանից կպատասխանեն, սակայն մինչեւ հիմա որեւէ պատասխան չենք ստացել մարզպետարանից: Բացի այդ մենք վիրահատությունից հետո մենք ամեն ամիս դեղեր ենք գտագործում, որի համար վճարում ենք 115 հազար դրամ»,-ասաց երեխայի  մայրը` նշելով, որ 5 օրվա համար ինքը վճարում է 20 հազար դրամ դրան գումարած նաեւ ճանապարհածախսը` Վայքից դեպի Եղեգնաձոր:

Հայարփին  նշեց, որ ինքը 7 եւ 5 տարեկան երեխաներ ունի տանը եւ չի կարող ամեն օր գալ Երեւան, եւ հետ գնալ:

Չնայած, որ 3-ամյա Նարեկի մոտ ախտորոշված հիվանդությանը պատճառով բժիշկներն  ասել էին, որ երեխան չի խոսի, չի քայլի, սակայն հիմա երեխան խոսում է, նույնիսկ ասմունքում, միայն քայլելու խնդիրն է մնացել:

«Ֆիզիթերապիայի տանելուց հետո ինքը չոչ է անում, պատերը բռնելով գնում է: Բայց եթե իր թոքի համար նախատեսված դեղերը չի ստանում, ինքն իրեն վատ է զգում»,-ասաց նա:

Նշենք, որ ընտանիքում միայն հայրն է աշխատում որպես զինվորական:

Հայարփի Տոնոյանի հեռաախոսահամարն է` 094825525:

ՎՏԲ բանկ

16048066583700դրամ

16048066583701$

16048066583702 €

Ստացող՝ Վահան Հակոբյան