ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Ջոն Ռետկլիֆի առաջադրման մասին: Համապատասխան հաղորդագրությունը Սպիտակ տունը տեղադրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուրախ եմ հայտարարել կոնգրեսական Ջոն Ռետկլիֆին ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրելու մասին»,- գրել է նա:

Ռետկլիֆը քննադատել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գործունեությունը, որը ղեկավարում էր ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննությունը: Մասնավորապես, Ռետկլիֆը Մյուլերին մեղադրում էր լիազորությունները չարաշահելու մեջ: