Ավստրալիան կորոնավիրուսի պատճառով կարգելի Իրանից արտասահմանցիների մուտքը, հաղորդում է ՌԻԱ նովոստին: Իսկ Իրանից Ավստրալիա մեկնած ավստրալացիները եւ մշտական բնակիչները կարանտինի մեջ կգտնվեն:

«Իրանում, ցավոք, հատուկ իրավիճակ է, այնտեղ բարձր է մահացության տոկոսը՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Այդ դեպքերը կարող են գրանցվել նաեւ Իրանից ելքի ժամանակ»,- ասել է Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը:

Ավելի վաղ Ավստրալիան արգելել է ՉԺՀ-ից ժամանողների մուտքը մինչեւ մարտի 7-ը: