Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է չմիջամտել Թուրքիայի զինված ուժերի եւ Սիրիայի զորքերի միջեւ հակազդեցությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ ես Պուտինին հարցրեցի, թե ի՞նչ նպատակներ ունեն Սիրիայում: Եթե դուք ցանկանում եք այնտեղ ռազմաբազա հիմնել, ապա արեք դա, սակայն զորքերը մեզանից հեռու տարեք: Ես նրան ասացի, որ մեզ թողնի «դեմ առ դեմ» Բաշար Ասադի ռեժիմի հետ»,- ասել է Էրդողանը Ստամբուլում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: