Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ առնվազն 18 000 սիրիացի փախստական է հատել ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանն այն բանից հետո, երբ Անկարան բացել է այն նրանց համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NTV-ին։

«Այսօր առավոտվա դրությամբ 18 000 միգրանտ է հատել Թուրքիայի եւ Եվրոպայի սահմանը։ Եւ մենք այսուհետ չենք փակի այդ դռները, դա կշարունակվի։ Մենք այն վիճակում չենք, որպեսզի կերակրենք այդ թվով փախստականների»,- Ստամբուլում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է թուրք առաջնորդը։