Հիվանդացած Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ավելի վաղ չեղարկել էր խմբային ընդունելությունները, իսկ այսօր շարունակել է աշխատանքային հանդիպումները: Այս մասին հայտարարել է Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Մատեո Բրունին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Հռոմի պապը չի մասնակցել Լատերանի բազիլիկում ավանդական պատարագին: «Այսօր առավոտյան պոնտիֆիկը չի մասնակցել պատարագին: Նա նախընտրել է մնալ իր «Սուրբ Մարֆայի տանը»»,- ասել էր Բրունին: