Ուզբեկստանի մաքսատան աշխատակիցները Տաշքենդի տներից մեկում 70 000 դոլարի բժշկական դիմակների պահեստ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է հանրապետության Մաքսային պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հայտնաբերված ապրանքը պատրաստվել էր արտասահմանում հետագա վերավաճառման համար։ Այժմ այդ փաստով մաքսային ստուգում է կատարվում։

2019թ․ դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարել են Ուհան քաղաքում պնեւմոնիայի բռնկման մասին։ Հիվանդության հարուցիչ է դարձել կորոնավիրուսի նոր տեսակը, որին տրվել է Covid-2019 պաշտոնական անվանումը։