Կատարում շաբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Կատարի տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Նախարարության տեղեկություններով՝ կորոնավիրուսը հայտնաբերվել է Կատարի 36-ամյա քաղաքացու մոտ, ով  վերջերս էր վերադարձել երկիր Իրանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը: