Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը եւ «Թալիբան» շարժման առաջնորդի տեղակալ, Կատարի քաղաքական գրասենյակի ղեկավար մուլլա Աբդուլլահ Հանի Բարադարը խաղաղ համաձայնագիր են ստորագրել:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Դոհայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթի ստորագրումից հետո Հալիլզադը եւ Բարադարը սեղմել են միմյանց ձեռքը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թալիբներին կոչ է արել կատարել «Ալ Քաիդայի» հետ կապերը խզելու խոստումը: