Այդպես էլ չհասկացանք, թե Հայաստանում ինչ է ժողովուրդը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Երբ հանրահավաք է պետք, ուրեմն հպարտ քաղաքացիների ամբողջություն է, կամ երբ առջեւում ընտրություններ են սպասվում, ուրեմն ընտրազանգված է...

Այ, իսկ սովորական օրերին, երբ հերթը հասնում է մարդկանց կյանքը բարելավելու խնդրին, ժողովուրդը դառնում է գլխացավանք, ում ձայնը պարզապես անտանելի է իշխանության համար»,-նշել է նա: