Էկվադորի իշխանությունները հաստատել են երկրի տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Կատալինա Անդրամունյո Սոբայոսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չնայած նախաձեռնված միջոցառումներին, ինչպես եւ մյուս 54 երկրներում, վիրուսը հայտնվեց նաեւ մեզ մոտ։ Ստիպված ենք տեղեկացնել Էկվադորում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին»,- ասել է նա։

Նախարարը հստակեցրել է, որ խոսքը իրենց համաքաղաքացու մասին է, որը մշտական ապրում է Իսպանիայում եւ Էկվադոր է ժամանել փետրվարի 14-ին։ Ժամանելիս նրա մոտ հիվանդության ախտանշաններ չեն եղել, սակայն հետագա օրերին նա թուլություն է զգացել։ Սեբայոսի խոսքերով՝ վարակվածը գտնվում է հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ այդպիսի հիվանդներին ընդունելու համար պայմաններ են ստեղծված։