Կոտայքի մարզում, փետրվարի 28-ին, ժամը 18:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում գտնվող գազալցակայանի դիմաց բախվել են Զորավանն գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի 35 TX 538 համարանիշի եւ Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Վաչագան Գ.-ի վարած Renault մակնիշի 36 AG 064 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Renault-ի ուղեւոր, Եղվարդ քաղաքի բնակիչ, 49-ամյա Ա. Զ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: