Երեւանում, փետրվարի 19-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 35-ամյա Միհրան Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 MG 100 համարանիշի ավտոմեքենայով, Նոր-Նորք վարչական շրջանի Սաֆարյան փողոցի թիվ 1/12 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել էր Երեւանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վարորդ Մ. Մուրադյանը անհատ ձեռներեց է:

Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: