ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում է Հայաստանում գրանցված առաջին կորոնվիրուսի դեպքի մանրամասները եւ ձեռնարկված միջոցառումները:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք է գրանցվել:

«Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։

Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկ»,- գրել է նա։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում քննարկել եւ չեղարկել են այսօր կայանալիք Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը: