«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամները և պատգամավորները փոքր խմբով հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է չեղարկել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը։