Ռուս զինվորականները հերքել են տեղեկատվությունն այն մասին, որ Սիրիայի Իդլիբում ահաբեկիչները խոցել են ՌԴ Ռազմատիեզերական ուժերի Սու-24 ռմբակոծիչը:

ՌԴ պաշտպանություն նախարարությունում ընդգծել են, որ այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները իրագործում են խնդիրները սովորական ռեժիմում:

Ավելի վաղ սոցցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որում իբրեւ հրթիռով խոցվում է ինչ-որ օբյեկտ երկնքում: Նշվել է, որ դա հենց ռուսական Սու-24-ն է: Տեսանյութի մեկնաբանություններում որոշ օգտատերեր առաջարկել են, որ իրականում խոցվել է դրոն:

Իր հերթին սիրիական ԶԼՄ-ները ճշտում են, որ խոցվել է խոշոր թուրքական անօդաչու սարք, ոչ թե ինքնաթիռ: