Միգրանտները, որոնք կուտակվել են թուրք-հունական սահմանին, ձեռնարկել են Հունաստանի սահմանը հատելու շուրջ 9600 փորձ վերջին գիշերվա ընթացքում, հայտարարել է Հունաստանի ՊՆ փոխնախարար Ալկիվիադիս Ստեֆանիսը: Բոլոր փորձերը հաջողությամբ կանխվել են, ասել է Ստեֆանիսը, հաղորդում է Kathimerini-ը:

Իշխանությունների գնահատմամբ՝ սահմանային անցակետում գտնվում է առնվազն 3000 միգրանտ, որոնք սպասում են Հունաստան մուտք գործելուն:

Գիշերը կար լարվածություն, որի գագաթնակետը 2000 միգրանտների փորձն էր հատել սահմանը, որտեղ չկա ցանկապատ: Հունական բանակն ու ոստիկանությունը տեղեկացել էին այդ մասին այդ փորձն իրականացնելուց կես ժամ առաջ եւ խոչընդոտել ամբոխին անցնել սահմանը: Դեռ ավելին, շուրջ 220 միգրանտներ եւ փախստականներ գիշերը նավերով ժամանել են Լեսբոս կղզի: