Մենք որոշել ենք մեկ շաբաթ ուսումնական հաստատություններում դադարեցնել դասերը։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա արվում է ոչ միայն այն պատճառով, որ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ուղիղ համաճարակային խնդիր ունենք, այլ նաև, որ մեզ մի որոշ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Գարնանային արձակուրդները կտեղափոխենք մի շաբաթ առաջ, որ ընդհանուր առմամբ նաև ուսումնական պրոցեսը չտուժի։ Այս մեկ շաբաթվա ընթացքում մենք ավելի մանրամասն կհասկանանք, թե ինչ է կատարվում և կկայացնենք հետագա որոշումները։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովն աշխատում է անընդհատ, և մենք վաղն էլ նիստ կանենք»։

Նշենք, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 2-ին և կտևեն մինչև մարտի 8-ը։