Ռուսական «Sputnik-Թուրքիա» գործակալության կալանավորված աշխատակիցներին տարել են Անկարայում «Արդարադատության պալատ», հաստատել է Sputnik ռադիոալիքի, «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք լույս կիրակի գիշերը Անկարայում փորձել են ներխուժել «Sputnik-Թուրքիա»-ի աշխատակիցների տուն եւ մեղադրել են նրանց «ռուսների համար աշխատելու» մեջ։ Առավոտյան Սիմոնյանը հայտնել էր, որ լրագրողների հետ, որոնք «հայտարարությամբ ոստիկանություն են դիմել ջարդարար-ազգայնականների դեմ», չի հաջողվում կապվել։

Ընդ որում, նա նշել է, որ «Sputnik-Թուրքիա»-ի համարյա բոլոր աշխատակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։

«Այսօրվա խուզարկություններից եւ կալանավորումներից հետո ես քիչ կասկածներ ունեմ, որ երեկվա ջարդարարները, որոնք ազգայնական կարգախոսներով մեր աշխատակիցների բնակարաններ են ներխուժել, ջարդարարաներ են՝ լավագույն ավանդույթներով»,- հավելել է նա։