Դատելով լրատվական դաշտից՝ Իդլիբում կարծես թե ամենաթեժ պայքարն ընթանում է նաեւ երկնքում ռազմական գերակայության համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնի է, որ Սիրիայի եւ հատկապես այս երկրի արեւմուտքի գրեթե ողջ օդային տարածքում գերակայությունը մինչ այժմ սիրիական օրինական իշխանություններին օժանդակող ռուսական կողմինն էր, ուստի հիմա Թուրքիայի ԱԹՍ-ների եւ ՀՕՊ համակարգերի կողմից մարտահրավերը նետված է ոչ միայն Սիրիայի բանակին, այլ նաեւ, եւ միգուցե առաջին հերթին, հենց Ռուսաստանին։

Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Իդլիբի երկնքի համար մարտերում, կարծում եմ՝ ցույց կտան առաջիկա օրերը; Սակայն ակնհայտ է, որ սիրիացիներն, ամենայն հավանականությամբ, ոչ առանց ռուսական կողմի օժանդակության սկսել են մեկը մյուսի հետեւից ճշգրտորեն ոչնչացնել թուրքական անօդաչուները՝ արդեն իսկ որոշակիորեն սահմանափակելով դրանց անպատիժ թռիչքները»: