ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դիվանագետի օրվա առիթվ իր հրամանագրերով դիվանագիտական աստիճաններ է շնորհել ԱԳՆ մի շարք աշխատակիցների:

Համապատասխան հրականագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Վահագն Սերգեյի Աթաբեկյանին Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Յուրի Հրանտի Բաբախանյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական

Վահե Արմենի Գեւորգյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական

Անահիտ Ռուդոլֆի Հարությունյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: