«Մենք  գտնվում ենք հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի ստեղծած ցանցի տոտալ ագրեսիայի ներքո, հասարակության գիտակցության վրա  այդ տոտալ ագրեսիան  Ջորջ Սորոսի  հիմնադրած  «Բաց հասարակությունների հիմնադրամի»  և տեղեկատվական ենթակառուցվածքների կողմից է իրականացվում»,-հայաստանյան Վետօ հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչների հետ Մոլդովայում  կայացած համատեղ ասուլիսում  հայտարարել է մոլդովացի քաղաքական գործիչ,  լրագրող, Մոլդովայի «Ազգային համալսարանի» ներկայացուցիչ Յուրի Ռոշկան:

Ռոշկան ընդգծել է, որ հասարակության    գիտակցությունը ձևախեղող  պրոցեսներ են տեղի ունենում, սակայն դրանց վտանգը    միշտ չէ, որ ընկալելի է   հենց հասարակության կողմից: Մոլդովացի գործիչն   այս առումով  կարևորել է քաղաքացիական հասարակության դերը` նշված գործընթացներին սթափ գնահատական տալու տեսանկյունից:

Յ.Ռոշկայի գնահատմամբ՝ մեր օրերում Ջորջ Սորոսի և նրա ստեղծած ցանցի մասին խոսում են ամենուր` բոլոր մայրցամաքներում ու քննարկում են, թե ինչպես հաջովեց մեկ մարդուն այսքան հմտորեն տարածել իր սարդոստայնը` աշխարհով մեկ:

Այնինչ  Սորոսի «հաջողության» գաղտնիքը, ըստ մոլդովացի գործչի, չակերտավոր բարի նպատակների մասին բարձրաձայնող այն գործիչներն են, որոնք,   քողարկվելով   ժողովրդավարական վեհ գաղափարներով,   իրականում   տարածում են այն քարոզչությունը, որը ձեռնտու է հենց Սորոսին` ընդլայնելու համար իր ազդեցությունը: 

«Գլոբալ այս սարդոստայնի ամենակարևոր զենքը   իրենք իրենց իրավապաշտպան համարողներն են, փորձագետներն ու ծախու լրագրողները,  որոնք ամեն երեկո հայտնվում են մեր հեռուստացույցների էկրաններին: Նրանք մեզ ներկայանում են որպես անաչառ, չեզոք, ժողովրդավար, արևմտամետ ինտելետկուալներ, որոնք բարին են ցանկանում իրենց ժողովրդին:    Սա է ամենահաջողված հնարքը, սակայն դա հիմնված է   ստի վրա: Այդ խորամանկ սուտը  քողարկվում է լավ ու բարի նատակներով և  բավականին հաջող քարոզվում մեր հասարակություններին»,-ասել է նա: